Ծեծկռտուք՝ նախկին նախարար Արշակյանի և ՔՊ-ականների մասնակցությամբ․ Կան տուժածներ11 հունիսի 2021 - 15:10 AMT PanARMENIAN.Net - «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների, այդ թվում՝ ԲՏԱ նախկին նախարար Հակոբ Արշակյանի կողմից Արաբկիր վարչական շրջանում նախընտրական բուկլետներ բաժանելու ընթացքում տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքով հարուցվել է քրեական գործ։ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հայտնել են, որ ոստիկանության Արաբկիրի բաժնում տեղեկություն է ստացվել, թե Ղափանցյան փողոցի 4 հասցեի մոտ իրականացրել են քարոզարշավ, որտեղ վիճաբանություն և ծեծկռտուք է եղել, տեղեկացնում է «Փաստինֆոն»։ Ոստիկանությունից հայտնել են, որ հարուցված քրգործն ուղարկվել է ՔԿ՝ նախաքննության։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149.1-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերի հատկանիշներով, այն է՝ մի խումբ անձանց կողմից նախընտրական քարոզչություն կատարելուն որևէ եղանակով խոչընդոտելը, որը զուգորդվել է բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով։ Հունիսի 10-ին «Քանաքեռ ՀԷԿ»-ի տարածքում նախընտրական բուկլետներ են փորձել բաժանել ՔՊ-ականները, որոնց մոտեցել է տարեց տղամարդ և ասել, որ այդ տարածքում բուկլետ չբաժանեն, այդտեղ ընտրողներ չունեն, ինչին ի պատասխան, ըստ շրջանառվող լուրերի, ՔՊ-ականները՝ ԲՏԱ նախկին նախարար Հակոբ Արշակյանի ղեկավարությամբ, վիրավորել են տարեց տղամարդուն։ Դեպքին միջամտել են տարածքում ապրող մի քանի երիտասարդներ, որոնք ծեծի են ենթարկել ՔՊ-ականներին՝ տարեց տղամարդուն վիրավորելու համար։ Ըստ շրջանառվող լուրերի՝ Հակոբ Արշակյանը թեթև վնասվածքներ է ստացել, իսկ մյուս ՔՊ-ականները տեղափոխել են «Իզմիրլյան» ԲԿ, նրանցից մեկը կոտրվածքներ է ստացել։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |