Կիպրոսում բացվել է հայ նկարիչների ցուցահանդեսը15 մարտի 2009 - 00:36 AMT PanARMENIAN.Net - «Համազգային» եւ «Օշական» հայ մշակութային ընկերությունների ասոցիացիան Կիպրոսում կազմակերպել է հայ նկարիչների ցուցահանդեսը: Ցուցահանդեսում ներկայացված են 24 հայ գեղանկարիչների 88 աշխատանքներ, կատարված տաբեր ոճերով: Ցուցահանդեսի բացման հուզիչ պահերից մեկը Սիրիայի Դեր-Զոր անապատից բերված Հայոց ցեղասպանության զոհերի աճյունով անոթի ցուցադրությունն էր, որ բերել էր նկարչուհի Թերեզա Ֆերայանի մայրը Լիմասոլից: Հայտնի կիպրոսահայ նկարիչ Վարդան Թաշչյանը ներկայացրել է «Մելքոնյան» վարժարանին նվիրված 7 նկար, իսկ Թերեզա Կասպարյան-Պետրիդեսը ներկայացրել է կտավներ, որոնք կատարված են այն նույն ավանդական ոճով, որով գեղազարդում էին փայտե դռները, հաղորդում է Gibrahayer.com-ը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |