ԵՄ-ԱՄՆ գագաթնաժողովի հայտարարության մեջ անդրադարձ կա նաև Հարավային Կովկասին![]() 16 հունիսի 2021 - 13:59 AMT PanARMENIAN.Net - Բրյուսելում տեղի ունեցած Եվրամիություն-ԱՄՆ գագաթնաժողովից հետո, որին մասնակցել է նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, ընդունվել է հայտարարություն` որում ընդգծվել է մասնակիցների վճռականությունը՝ աշխատելու Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ: «Մենք վճռական ենք տրամադրված՝ շարունակելու սատարել ԵՄ արևելյան գործընկերների ինքնիշխանությունը, անկախությունը և տարածքային ամբողջականությունը և կաջակցենք Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի բարեփոխումների ճանապարհին։ Մենք վճռական ենք հասնելու Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության և կայունության հաստատմանը»,- ասվում է հայտարարության մեջ։ Հունիսի 16-ին Ժնևում կայանալու է ԱՄՆ և ՌԴ նախագահներ Ջո Բայդենի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվելու է նաև իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |