Սերժ Սարգսյանի եղբորորդին դատապարտվել է 5․5 տարվա ազատազրկման![]() 16 հունիսի 2021 - 14:25 AMT PanARMENIAN.Net - Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, մեղավոր է ճանաչել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդի Նարեկ Սարգսյանին՝ դատապարտելով 5․5 տարվա ազատազրկման։ «Քանի որ Նարեկ Սարգսյանը որոշակի ժամանակով գտնվել է անազատության մեջ, ուստի նա 3 տարի 6 ամիս ժամկետով կկրի իր պատիժը»,–ասել է դատավորը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։ Սարգսյանը մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով, 38-131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 7-րդ կետերով՝ ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, առաձնապես խոշոր չափով թմրանյութերի ապօրինի շրջանառության և մարդուն առևանգելը կազմակերպելու հատկանիշներով։ ՀՀ ԱԱԾ–ում քննվող քրեական գործով 2018թ․ հունիսից հետախուզման մեջ գտնվող Նարեկ Սարգսյանը 2019թ․ դեկտեմբերի 21-ին արտահանձվել էր Հայաստան և կալանավորվել։ Նարեկ Սարգսյանը թաքնվում էր Չեխիայում` Ֆրանկլին Գոնսալես անվամբ։ Միջազգային հետախուզման մեջ գտնվող Սարգսյանը հայտնաբերվել և ձերբակալվել էր 2018թ.–ի դեկտեմբերի 6-ին Պրահայում։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |