Կիրո Մանոյան. Երեւանն ու Անկարան կարող են փաստաթուղթ ստորագրել սահմանի բացման մասին արդեն այս տարի16 մարտի 2009 - 13:06 AMT PanARMENIAN.Net - Չի բացառվում, որ Հայաստանն ու Թուրքիան արդեն 2009 թվականին կարող են փաստաթուղթ ստորագրել սահմանի բացման եւ հարաբերությունների հաստատման վերաբերյալ: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ, պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին, հայտարարել է «Հայ դատի» գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: «Ելնելով թուրքական մամուլում հայտնված հրապարակումներից եւ այն հայտարարություններից, որ վերջերս անում են Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաները, նման փաստաթղթի ստորագրումն արդեն այս տարի միանգամայն հնարավոր է: Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը վերջերս ինքը հայտարարեց, որ Հայաստանի ու Թուրքիայի միջեւ մնացել են միայն տեխնիկական խնդիրներ, որ պետք է համաձայնեցվեն»,-նշել է Մանոյանը: Նրա խոսքերով, Վրաստանում օգոստոսյան իրադարձություններից հետո պաշտոնական Անկարան փորձում է դրսեւորել իրեն տարածաշրջանում եւ հիանալի հասկանում է, որ առանց Երեւանի հետ հարաբերությունների կարգավորման, դա նրան չի հաջողվի: «Հարաբերությունների կարգավորման մասին փաստաթուղթը չի ստորագրվի մինչ ապրիլի 24-ը: Անկարան ու ԱՄՆ-ի թուրքական լոբբին կսպասեն, թե կճանաչի ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Հայոց ցեղասպանությունը, թե ոչ»,-ընդգծել է Կիրո Մանոյանը: Ինչպես նշել է «Հայ դատի» գրասենյակի ղեկավարը, ՀՅԴ-ն հուսով է, որ Հայաստանը չի ստորագրի այնպիսի փաստաթուղթ, որը կսահմանափակի Հայաստանի եւ հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության հնարավորությունը, եւ կասկածի տակ չի դնի Հայոց ցեղասպանության փաստը: «Հարկավոր է մտածել, թե ում համար ավելի շահավետ կլինի բացել սահմանը` Հայաստանի թե Թուրքիայի: Հաշվի առնելով թուրքական տնտեսության զարգացումը, կարելի է ասել, որ Հայաստանի տնտեսությունը դեռեւս պատրաստ չէ դիմակայել թուրքական ապրանքների հոսքին»,-նշել է «Հայ դատի» գրասենյակի ղեկավարը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |