Քոչարյան․ ՌԴ ռազմական ներկայությունն այստեղ պետք է ուժեղացնել![]() 16 հունիսի 2021 - 16:21 AMT PanARMENIAN.Net - ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը ընտրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ շատ լուրջ գործընթաց պետք է սկսել ռազմական ներկայությունն այստեղ ուժեղացնելու համար։ Նա ասել է, որ Հայաստանը մեծ կշիռ ուներ տարածաշրջանում, իսկ հիմա այդ կշիռը փոքրացել է։ «Ռուսական ռազմաբազայի հետ միասին նաև պետք է մեր կշիռը մեծացնենք, որպեսզի մեր հետ հաշվի նստեն։ Աշխարհն այդպես է՝ եթե դու թուլացած ես, քեզ հետ հաշվի չեն նստելու»,-ասել է Քոչարյանը։ Քոչարյանը նշել է, որ բացի հայկական ԶՈւ վերականգնումից, հարկավոր է փորձել նաև ռուսական ռազմական ներկայությունը ՀՀ-ում առավել արդիական դարձնել, ինչը միանգամայն հնարավոր է, հատկապես հաշվի առնելով տարածաշրջանային զարգացումները։ «Մեր քաշային կատեգորիան էապես փոքրացել է, մեր հզորությունը պետք է մեծացնենք, որ ոչ թե կողքից ինչ-որ բան ասող լինենք, այլ նաև մեր խոսքն ավելի ծանրակշիռ լինի այլ երկրների հետ մեր հարաբերություններում»,-ասել է նա։ Անդրադառնալով Թուրքիայի դերակատարության աճին՝ Քոչարյանն ասել է, որ միակ երկիրը, որը կարող է զսպող գործոն դառնալ, Ռուսաստանն է: Խորհրդարանական արտահերթ ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |