Էրդողանը խոսել է Ադրբեջանում թուրքական ռազմակայանի ստեղծման հնարավորությունից![]() 17 հունիսի 2021 - 18:35 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Ադրբեջանում թուրքական ռազմակայանի ստեղծման հնարավորության մասին՝ օկուպացված Շուշիում երկու երկրի կողմից ստորագրված հռչակագրի շրջանակում։ «Թուրքական ռազմակայանի հարցը Շուշիի հռչակագրի կետերից դուրս չէ։ Հնարավոր է այդ հարցի հետագա զարգացումը։ Հիմա ամենակարևորը սահմանների անվտանգության ապահովումն է։ Բանակցությունները, որոնք վարելու են Իլհամ Ալիևն ու Վլադիմիր Պուտինը, ինչպես նաև մեր վարած բանակցությունները, կարող են զարգացնել այդ թեման»,-ասել է Էրդողանը թուրք լրագրողներին Բաքվում, որտեղ նա գտնվում է այցով, գրում է ՌԻԱ Նովոստին։ Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ստորագրելով Շուշիի հռչակագիրը, պայմանավորվել են, ՄԱԿ կանոնադրության հիման վրա, փոխադարձ ռազմական օգնություն ցուցաբերելու մասին՝ կողմերից մեկի անկախությանը, ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը սպառնալիքների դեպքում։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |