ԲՀԿ շտաբերից մեկի երիտասարդները ձերբակալվել են![]() 20 հունիսի 2021 - 11:04 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 19-ին ԲՀԿ շտաբերից մեկի երիտասարդները ձերբակալվել են։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ԲՀԿ պատգամավորի թեկնածու Աշոտ Անդրեասյանը։ «Ոստիկանները բերման են ենթարկել արդեն հայտնի դարձած նախընտրական իմ շտաբում գտնվող բոլոր երիտասարդներին։ Անսպասելիորեն շտաբ ներխուժած ոստիկանների կողմից երիտասարդները մի քանի վայրկյանում առանց բացատրության ձերբակալվել են և ուղեկցվել Մալաթիա-Սեբաստիայի ոստիկանական բաժանմունք»,-ասվում է գրառման մեջ։ Անդրեասյանը նշել է նաև, որ լռության օրը «նման շոուներ կազմակերպելը» փաստում է, որ ժողովուրդը չի վստահում իշխանություններին։ Հունիսի 20-ին՝ ժամը 8:00-ին, ՀՀ-ում բացվել են բոլոր` 1998 ընտրատեղամասերը, և մեկնարկել խորհրդարանական արտահերթ ընտրությունները: Ազգային ժողովի ընտրապայքարին մասնակցում է քաղաքական 25 ուժ, որից 4-ը դաշինք է, 21-ը՝ կուսակցություն: ՀՀ ոստիկանությունը հրապարակել է Ազգային ժողովի ընտրություններին ընտրողների ընդհանուր թիվն, ըստ որի ընտրելու իրավունք ունի 2,581,093 քաղաքացի։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |