Արթուր Աբրահամը իններորդ անգամ պաշտպանեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը16 մարտի 2009 - 16:08 AMT PanARMENIAN.Net - Ծագումով հայ գերմանական բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը իններորդ անգամ հաջողությամբ պաշտպանեց IBF վարկածով աշխարհի չեմպիոնի իր տիտղոսը` հաղթանակ տանելով նախկինում անհաղթ 29-ամյա ամերիկացի Լահուան Սայմոնի հանդեպ: Այդ մենամարտում Արթուրը պաշտպանական մարտավարությամբ էր առաջնորդվում, բայց, ի տարբերություն Սայմոնի, նրա հարվածները առավել նպատակուղղված էին: Ամբողջ մենամարտի ընթացքում զգացվում էր դասերի տարբերությունը: 11-րդ եւ 12-րդ ռաունդներում Աբրահամը աճեց եւ կարող էր մենամարտն ավարտել նոկաուտով, բայց Լահուան Սայմոնը արժանապատվությամբ դիմացավ մինչեւ մենամարտի ավարտը: Այնուամենայնիվ, բոլոր երեք մրցավարները հաղթանակը միաձայն Աբրահամին տվեցին` 118-109 եւ երկուական 117-110 հաշվով: Մենամարտից հետո Աբրահամը հայտնեց, որ ցանկանում է իր հաջորդ մենամարտն անցկացնել WBC եւ WBO վարկածներով միջին քաշային կարգում տիտղոսներ ունեցող ամերիկացի բռնցքամարտիկ Քելլի Պավլիկի հետ: «Պավլիկի հետ միավորող մենամարտից հետո ես երկրորդ միջին քաշային կարգ կանցնեմ,- ասաց Աբրահամը:- Ես գոհ եմ իմ ելույթից: Սայմոնը վատ մրցակից չէր եւ համարձակ մենամարտում էր, այդ հաղթանակն ինձ համար կարեւոր է»,- ավելացրեց նա: Սայմոնն իր հերթին հայտնեց, որ մենամարտը հետաքրքիր ստացվեց: «Նա ավելի ուժեղ էր, քան ես ենթադրում էի: Բայց ինձ համար այդ մենամարտը փորձառություն էր, բացի դրանից այն հետաքրքիր ստացվեց: Բայց ես կվերադառնամ»,- ամերիկացու խոսքերն է մեջբերում bostonherald.com-ը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |