Հայաստանում կանցկացվեն Բուլղարիայի մշակութային օրեր16 մարտի 2009 - 16:21 AMT PanARMENIAN.Net - Մարտի 16-ին ՀՀ ԱԳ փոխնախարար Արման Կիրակոսյանը հանդիպեց աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Բուլղարիայի ԱԳ փոխնախարար Միլեն Կերեմեդչիեւի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին տարբեր ոլորտներում հայ-բուլղարական համագործակցության խորացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:Փոխնախարարներ Կիրակոսյանն ու Կերեմեդչիեւը նշեցին, որ երկու երկրների միջեւ հաստատված են բարեկամական հարաբերություններ. քաղաքական երկխոսությունը բարձր մակարդակի վրա է, աշխույժ է առեւտրատնտեսական փոխգործակցությունը, հստակ քայլեր են ձեռնարկվում մշակութային ոլորտն ակտիվացնելու ուղղությամբ: Այդ համատեքստում զրուցակիցները գոհունակությամբ նշեցին, որ այս տարվա մայիսի 29 - հունիսի 6-ը Հայաստանում կանցկացվեն Բուլղարիայի մշակութային օրեր: Զրուցակիցներն անդրադարձան նաեւ համաշխարհային ֆինանսա-տնտեսական ճգնաժամին եւ դրա հետեւանքները մեղմելուն ուղղված քայլերին: Փոխնախարար Կերեմեդչիեւը ներկայացրեց ճգնաժամի հետեւանքով Բուլղարիայում ստեղծված իրավիճակը եւ դրա հաղթահարմանն ուղղված քայլերը: Հյուրի խնդրանքով փոխնախարար Կիրակոսյանը ներկայացրեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարները: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |