Գարեգին Բ․ Միաբան լծվենք մեր երազների հզոր հայրենիքի կերտմանը![]() 20 հունիսի 2021 - 13:56 AMT PanARMENIAN.Net - Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն Էջմիածնում մասնակցել է ԱԺ արտահերթ ընտրություններին։ Քվեարկությանը նրան ուղեկցել է Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը։ «Մաղթում ենք, որպեսզի Աստված բարի օրերն առատացնի մեր ժողովրդի կյանքում և մենք ազգովին սիրով, միաբան լծվենք մեր երազների հզոր հայրենիքի կերտման նվիրական գործին։ Թող Աստված օգնական լինի մեր ժողովրդին», - քվեարկությունից հետո ասել է կաթողիկոսը։ Հունիսի 20-ին՝ ժամը 8:00-ին, ՀՀ-ում բացվել են բոլոր` 1998 ընտրատեղամասերը, և մեկնարկել խորհրդարանական արտահերթ ընտրությունները: Ազգային ժողովի ընտրապայքարին մասնակցում է քաղաքական 25 ուժ, որից 4-ը դաշինք է, 21-ը՝ կուսակցություն: ՀՀ ոստիկանությունը հրապարակել է Ազգային ժողովի ընտրություններին ընտրողների ընդհանուր թիվն, ըստ որի ընտրելու իրավունք ունի 2,581,093 քաղաքացի։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |