«Վերելքը»՝ Ազատաշենի դեպքի մասին․ Վստահված անձը խախտումներ է նկատել՝ տեղամասից դուրս ծեծկռտուք է եղել![]() 20 հունիսի 2021 - 14:35 AMT PanARMENIAN.Net - «Վերելք» կուսակցությանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Մասիսի Ազատաշեն գյուղի թիվ 11/11 ընտրատեղամասում գրանցվեծ միջադեպին, տեղեկացրել է, որ իրենց վստահված անձը խախտումներ է նկատել՝ տեղամասից դուրս ծեծկռտուք է եղել։ «Հունիսի 20-ին՝ ժամը 08։30-ին, Մասիսի Ազատաշեն գյուղի թիվ 11/11 ընտրատեղամասում լարված իրավիճակ է ստեղծվել: Կուսակցության վստահված անձը նկատել է խախտումներ, որոնց վերաբերյալ փորձել է ստանալ պարզաբանումներ, որից հետո ընտրատեղամասից դուրս տեղի է ունեցել վիճաբանություն, սկսվել է ծեծկռտուք: «Վերելք» կուսակցության վստահված անձը և պատգամավորի թեկնածուն տեղափոխվել են հիվանդանոց։ Պահանջում ենք պատկան մարմիններից կատարել գործի օբյեկտիվ և անաչառ հետաքննություն», - ասվում է կուսակցության հայտարարության մեջ։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ հունիսի 20-ին՝ ժամը 8։30-ին, ոստիկանության Մասիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ Ազատաշեն գյուղի 11/11 ընտրատեղամասում կրակոցներ են հնչել: ՀՀ ոստիկանության լրատվական վարչությունից հաղորդել են, որ դեպքի վայր է ժամանել ոստիկանության օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ ընտրատեղամասից դուրս տեղի է ունեցել վիճաբանություն ԲՀԿ և «Վերելք» կուսակցությունների ներկայացուցիչների միջև, ինչի ժամանակ հնչել է կրակոց գազային ատրճանակից: Ատրճանակը վերցվել է: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |