Տեր-Պետրոսյանը քվեարկել է և լուռ հեռացել![]() 20 հունիսի 2021 - 15:54 AMT PanARMENIAN.Net - ՀՀ առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի ընտրացուցակը գլխավորող Լևոն Տեր-Պետրոսյանը կատարել է իր քաղաքացիական պարտքը` քվեարկել է արտահերթ խորհրդարանական ընտրություններին, տեղեկացնում է Sputnik Արմենիան։ Տեր-Պետրոսյանն ընտրատեղամաս էր գնացել մենակ։ Նա հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին` ասելով, որ «լռության օր է»։ Առաջին նախագահը նստել է մեքենան և հեռացել։ Հունիսի 20-ին՝ ժամը 8:00-ին, ՀՀ-ում բացվել են բոլոր` 1998 ընտրատեղամասերը, և մեկնարկել խորհրդարանական արտահերթ ընտրությունները: Ազգային ժողովի ընտրապայքարին մասնակցում է քաղաքական 25 ուժ, որից 4-ը դաշինք է, 21-ը՝ կուսակցություն: ՀՀ ոստիկանությունը հրապարակել է Ազգային ժողովի ընտրություններին ընտրողների ընդհանուր թիվն, ըստ որի ընտրելու իրավունք ունի 2,581,093 քաղաքացի։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |