Ադանայի հայերի ջարդերին նվիրված սիմպոզիումը տեղի կունենա ոչ թե Լոնդոնում, այլ Ստամբուլում16 մարտի 2009 - 16:57 AMT PanARMENIAN.Net - Ադանայի հայ բնակչության կոտորածի 100-ամյակին նվիրված Միջազգային սիմպոզիումը, որը պետք է տեղի ունենար մարտի 28-ին Լոնդոնի տնտեսության դպրոցում, տեղափոխվել է նոյեմբերի 6-7 Ստամբուլի Սաբանչի համալսարան: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդել են Լոնդոնի Կոմիտասի Ինստիտուտում: Ինստիտուտի տնօրեն, պատմաբան Արա Սարաֆյանի խոսքով, սիմպոզիումի անցկացումը Ստամբուլում մի հնարավորություն է, որը չի կարելի բաց թողնել: «Ադանայի ջարդերը օսմանյան պատմության մի մասն են, եւ Թուրքիայում արդեն մեծ հետաքրքրություն կա այդ սիմպոզիումի հանդեպ: Մենք ծրագրում ենք ընդլայնել սիմպոզիումին մասնակցելու ցանկություն հայտնած թուրք գիտնականների կազմը»,- ընդգծել է Սարաֆյանը:1909թ. ապրիլյան ջարդերի ժամանակ Ադանայում ոչնչացվեց մոտ 30 հազար հայ, որոնք կազմում էին քաղաքի հիմնական բնակչությունը: Ադանայի ջարդերը ամենախոշորն էին սուլթան Աբդուլ Համիդ II-ի օրոք` 1896-97թթ. իրագործված կոտորածներից հետո, որոնց ժամանակ կոտորվեց 300 հազար հայ` Օսմանյան կայսրության քաղաքացի: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |