«Հայաստան» դաշինքի դեմ հակաքարոզչական թերթիկներ տարածողը ներկայացել է ոստիկանություն![]() 20 հունիսի 2021 - 22:17 AMT PanARMENIAN.Net - «Հայաստան» դաշինքի դեմ հակաքարոզչական թերթիկներ տարածած անձը ներկայացել է ոստիկանություն: Հունիսի 20-ին սոցցանցում տեղեկություն էր տարածվել ու տեսանյութ հրապարակվել, որ անհայտ անձը «Հայաստան» դաշինքի դեմ հակաքարոզչական թերթիկներ էր լցնում Երևանի փողոցներից մեկում, ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հակաքարոզչական թերթիկներ տարածած անձը ներկայացել է ոստիկանության Երևանի վարչություն։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 40․1 հոդվածի, այն է՝ քվեարկության օրը կամ դրան նախորդող օրը քարոզչություն կատարելու հատկանիշներով արարք կատարելու կապակցությամբ նյութերն ուղարկվելու են ԿԸՀ։ Հունիսի 20-ի վաղ առավոտյան Երևանի փողոցներում, բոլոր ընտրատեղամասերի մոտ բազմաթիվ տպագիր թռուցիկներ են հայտնվել՝ «Հայաստան» դաշինքի ղեկավարի հասցեին ատեության քարոզով։ «Հայաստան» դաշինքը հայտարարություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ դիմել է ոստիկանություն՝ պահանջելով սեղմ ժամկետում, ընդհուպ մի քանի ժամվա ընթացքում, հայտնաբերել դաշինքի ղեկավարների հասցեին վիրավորանք և ատելություն պարունակող նյութեր պատրաստողներին, տարածողներին ու պատվիրատուներին և անհապաղ բերման ենթարկել, հատկապես, որ համացանցում արդեն առկա են համապատասխան տեսանյութեր։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |