Ալեն Սիմոնյան․ Բերաններդ կփակեք ու գլխիկոր կծառայեք հայ ժողովրդին![]() 21 հունիսի 2021 - 11:43 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ հունիսի 20-ին բոլորը ստացան իրենց պատասխանները։ «Երևանցին, Լոռեցին, Սյունեցին, Շուռնուխցին, Հայ ժողովուրդը պատասխանե՛ց ձեզ։ Ասե՛ց, թե ով է դավաճանը և ով հողատուն։ Ձեր ստերը, ձեր ատելությունը վերադարձրեց ձեզ: Բոլոր հայհոյանքներն ու սպառնալիքները վերադարձրեց ձեզ: Բերաններդ կփակեք ու գլխիկոր կծառայեք Հայ ժողովրդին, ինչպես մենք ենք ծառայում: Ուղղակի, ձեր համար դա պատիժ է, մեր համար հպարտություն է՝ միշտ: Կեցցե մեծ, իմաստուն, ուժեղ ուժեղ ուժեղ Հայ ժողովուրդս»,-ասվում է գրառման մեջ: Հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, բոլոր տեղամասերի ձայների հաշվարկով, ստացել է քվեների 53.92%-ը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը՝ 21.04%-ը, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.23%։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |