Կալաշնիկով․ Քոչարյանի հաղթնակը լրացուցիչ տուրբուլենտություն կստեղծեր, չնայած մեր հին նոր գործընկերն է![]() 21 հունիսի 2021 - 12:44 AMT PanARMENIAN.Net - Պետդումայի Եվրասիական ինտեգրիացիայի հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը, անդրադառնալով ՀՀ խորհրդարանական ընտրությունների արդյունքներին, հայտարարել է, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կուսակցության հաղթանակով ՌԴ-ՀՀ հարաբերություններում նվազագույն փոփոխություններ կլինեն։ Նա հավանական է համարել, որ ՌԴ-ն կընդունի ընտրությունների արդյունքները։ «Իսկ եթե մեծամասնություն ստանար (երկրորդ նախագահ Ռոբերտ) Քոչարյանի դաշինքը, դա լրացուցիչ տուրբուլենտություն կստեղծեր, անկախ նրանից, որ նա մեր հին նոր գործընկերն է»,-ասել է նա, գրում է Interfax-ը։ «Դա բոլորն էին հասկանում, ուստի, կարծում եմ, որ, հավանաբար, Մոսկվան կճանաչի այս ընտրությունների արդյունքները»,-ասել է Կալաշնիկովը։ «Փաշինյանի կուսակցության հաղթանակը նվազագույն ազդեցությունը կունենա ՌԴ-ՀՀ հարաբերությունների վրա, քանի որ դրանք արդեն փորձված են և ամրագրված Լեռնային Ղարաբաղում կարգավորման մասին եռակողմ հայտարարությամբ»,-ասել է Կալաշնիկովը։ Նա հավելել է, որ ոչ մի փոփոխություն ՌԴ և ՀՀ հարաբերություններում, այդ թվում ռազմատեխնիկական գործակցության մասով, խորհրդարանի նոր կազմի ձևավորմամբ չի լինի։ Ըստ Կալաշնիկովի, միևնույն ժամանակ, խորհրդարանական ընտրությունների արդյունքում «հասարակության պառակտումը, որը վաղուց կա Հայաստանի ներսում, էլ ավելի կխորանա»։ Հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, բոլոր տեղամասերի ձայների հաշվարկով, ստացել է քվեների 53.92%-ը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը՝ 21.04%-ը, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.23%։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |