Մեթյու Բրայզան նոր պաշտոնի է նշանակվել

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, հավանաբար, տարածաշրջան կժամանեն նախքան Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների սպասվող հանդիպումը: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկյան համանախագահ Մեթյու Բրայզան: Նա նաեւ հաղորդել է, որ իր պաշտոնը բարձրացրել են: Այժմ Բրայզան ԱՄՆ պետքարտուղարի` Կովկասի քաղաքականության հարցերով տեղակալի օգնականն է: Նրա խոսքով, ինքն ուրախ է, որ ԱՄՆ նոր վարչակազմի օրոք դիտարկելու եւ օգնելու է Հարավային Կովկասին:



Ավելի վաղ համանախագահները հայտնում էին, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպումը կկայանա ԵՄ «Արեւելյան գործընկերություն» գագաթաժողովին, որը տեղի է ունենալու մայիսի 7-ին Պրահայում:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---