«ԻՆՏԵՐՊՐԻՆՏ» չորրոդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը տեղի կունենա Երեւանում մարտի 21-23

PanARMENIAN.Net - 2009թ. մարտի 21-23-ը Երեւանում, Նկարիչների Միության ցուցասրահում կկայանա «ԻՆՏԵՐՊՐԻՆՏ: Պոլիգրաֆիա, Գովազդ, Դիզայն, Փաթեթավորում EXPO 2009» չորորդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը: Ինչպես նշվում է LOGOS EXPO Center կազմակերպության հաղորդագրության մեջ, ցուցահանդեսի հիմնական նպատակն է` ներգրավել բարձրակարգ արտադրողների եւ մասնագետների, խթանել նորարական գգաղափարների առաջխաղացումը, արդյունավետ օգտագործել ինֆորմացիոն տեխնոլոգիաները, պոլիգրաֆիայի, գովազդի, դիզայնի եւ փաթեթավորման բնագավառներում, բարելավել հրատարակչություններում դիզայնի որակը, ամրապնդել կապը արտադրողների եւ դիզայն-ստուդիաների միջեւ:



«ԻՆՏԵՐՊՐԻՆՏ: Պոլիգրաֆիա, Գովազդ, Դիզայն, Փաթեթավորում EXPO 2008» ցուցահանդեսը դա մասնագետների գործնական շփման համար արդյունավետ պլատֆորմա է, որտեղ հաստատվում է աճի առաջընթացը եւ ցուցադրվում են նորույթներ:



Միջազգային մրցակցությունը այսօր բարձր պահանջներ է պարտադրում այն կազմակերպություններին եւ ընկերություններին, որոնք զբաղվում են պոլիգրաֆիայով եւ դիզայնով: Նման իրավիճակում մասնագետները արդիական ինֆորմացիայի եւ նոր գաղափարների ու փորձի փոխանակման կարիք ունեն: Արտասահմանյան արտադրողների ու մատակարարների մասնակցությունը հնարավորություն կտա տեղական կազմակերպություններին ծանոթանալու այս ոլորտի նորարական ձեռքբերումների եւ նոր տեխնոլոգիաների հետ:



Ցուցահանդեսի կազմակերպողը LOGOS EXPO Center ընկերությունն է: Ցուցահանդեսին պաշտոնական աջակցություն են ցուցաբերում Հայաստանի Տնտեսության նախարարությունը, Հայաստանի Արդյունաբերողների եւ ձեռներեցների միությունը, Հայաստանի հրատարակողների ազգային ասոցիացիան, Հայաստանի Գրողների միությունը:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---