Instagram-ում համակարգչից հրապարակումներ անելու հնարավորություն կստեղծվի![]() 25 հունիսի 2021 - 16:45 AMT PanARMENIAN.Net - Instagram սոցցանցի վեբ տարբերակի օգտատերերն անմիջապես համակարգչից հրապարակումներ անելու հնարավորություն կստանան։ Այդ տեղեկությունը հաստատել է սոցցանցերի գծով խորհրդատու Մեթ Նավարան Twitter-ի իր միկրոբլոգում։ Թեստային տարբերակի սքրինշոթերում ներկայացված է վեբ տարբերակում հրապարակումներ անելու մեխանիզմը, որը քիչ բանով է տարբերվում սմարթֆոններից ծանոթ ալգորիթմից։ Ավելի ուշ Facebook-ի (Instagram-ի սեփականատեր) ներկայացուցիչները հաստատել են, որ գործառույթն իրոք մշակման փուլում է։ Facebook-ում չեն պատասխանել հարցին, թե երբ այդ գործառույթը հասանելի կդառնա շարքային օգտատերերին։ Ակնկալվում է, որ դա տեղի կունենա արդեն 2021-ին։ Հնարավոր է, որ նորամուծությունը վերաբերի միայն հրապարակումներին, իսկ պատմություններն այդպես էլ մնան որպես բջջային հարթակների բացառիկ տարր։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |