ՄԻԵԴ-ն Ադրբեջանի դեմ գործերով 3 հայց է բավարարել

ՄԻԵԴ-ն Ադրբեջանի դեմ գործերով 3 հայց է բավարարել

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների եվրոպական դատարանը՝ ՄԻԵԴ-ը, Ադրբեջանի դեմ գործերով 3 հայց է բավարարել։ Որոշումները կայացվել են Ադրբեջանի քաղաքացիների 6 բողոքի հիման վրա։

Ադրբեջանի կառավարությունը հայցվորներին ընդհանուր առմամբ պետք է 20,200 եվրո (մոտ $17,000) վճարի որպես բարոյական վնասի փոխհատուցում, գրում է Jam News-ը։

Փոխհատուցումը պետք է վճարվի 3 ամսում։

Վերոնշյալ գործերում հայցվորները դիմել էին ազգային դատարաններ քաղաքացիական հայցերով, սակայն ադրբեջանական դատարանները քննել են գործերը հայցվորների բացակայությամբ՝ չտեղեկացնելով նրանց դատական նիստերի անցկացման վայրի և ժամի մասի։ Իսկ հետո հայցվորների օգտին ընդունված որոշումները չեն կատարվել:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---