Ամերիաբանկի «Մաշտոց» մասնաճյուղն իր դռներն է բացել` ներկայացնելով արտոնյալ պայմաններով առաջարկ նոր հաճախորդներին![]() 25 հունիսի 2021 - 18:49 AMT PanARMENIAN.Net - Ամերիաբանկը Երևանի կենտրոնում` «Անցում N1»-ում (Մաշտոցի 20/4), բացել է «Մաշտոց» մասնաճյուղը, որը ոչ ստանդարտ գրաֆիկով աշխատող Բանկի ամենամեծ մասնաճյուղն է: Մասնաճյուղն աշխատելու է ամեն օր` երկուշաբթիից կիրակի, ժամը 10:30-ից մինչև ժամը 21:15-ը: «Մաշտոց» մասնաճյուղն առաջարկում է արտոնյալ պայմաններով ծառայություններ բոլոր այն ֆիզիկական և իրավաբանական անձանց, որոնք կդառնան Ամերիաբանկի հաճախորդ` բացելով հաշիվ Ամերիաբանկի «Մաշտոց» մասնաճյուղում մինչև 2021թ. օգոստոսի 31-ը ներառյալ: «Մաշտոց» մասնաճյուղն առաջարկում է հատուկ պայմաններով հետևյալ ծառայությունները. Արշավի պայմանները ֆիզիկական անձանց համար. • Մեկ դեբետային կամ կրեդիտային վճարային քարտ` առանց մեկ տարվա սպասարկման վճարի • Օնլայն/Մոբայլ բանկինգ ծառայությունների անվճար տրամադրում • Անվճար հաշիվ` բանկային ծառայությունների ողջ փաթեթով • VISA ստիկեր` տարեկան 1500 դրամ (3000 դրամի փոխարեն) Արշավի պայմանները իրավաբանական անձանց համար • Օնլայն/Մոբայլ բանկինգ ծառայությունների տրամադրում` մեկ տարի անվճար սպասարկմամբ • Ընկերության 2 ղեկավարի համար մեկական վճարային քարտ` առանց մեկ տարվա սպասարկման վճարի • Business տեսակի քարտի տրամադրում ` առանց մեկ տարվա սպասարկման վճարի «Մաշտոց» մասնաճյուղում ստեղծված են և' օնլայն, և' օֆլայն սպասարկման հնարավորություններ. կանխիկի մուտքագրման և ելքագրման բանկոմատ, վճարային տերմինալ, հաճախորդներին սպասարկող բարեհամբույր անձնակազմ, հյուրընկալ, կանաչ ու լուսավոր միջավայր: Մասնաճյուղը մատուցելու է Ամերիաբանկի կողմից առաջարկվող բոլոր ծառայություննները: Մանրամասները՝ տեսանյութում․ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |