Նախարար․ Շաքիի ջրվեժը սևացել է, քանի որ ավազանն են մաքրում

Նախարար․ Շաքիի ջրվեժը սևացել է, քանի որ ավազանն են մաքրում

PanARMENIAN.Net - Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը, ֆեյսբուքյան իր էջում արձագանքելով Շաքիի ջրվեժի ջրերի սևանալը փաստող սոցցանցերում տարածվող ահազանգերն և տեսանյութերին, հայտարարել է, որ մտահոգվելու կարիք չկա։

«Շաքիի ջրվեժի ջրի «սևանալու» կապակցությամբ մտահոգվելու կարիք չկա. ջրի գույնի ժամանակավոր փոփոխությունը պայմանավորված է ջրվեժի ավազանում կատարվող ամենամյա մաքրման աշխատանքներով:

Տարին մեկ անգամ Շաքիի ջրվեժի վերևում գտնվող ավազանի մաքրման աշխատանքներ են կատարվում, և ավազանի հատակին կուտակված տիղմը և նստվածքները մաքրվում են ու ջրի հետ հոսում: Այսօր՝ այդ աշխատանքների հետ կապված, ջուրը որոշ ժամանակ նման գույն է ստացել»,-ասվում է գրառման մեջ։

Ավելի վաղ օգտատեր Արմինե Մելիքյանը տեսանյութ էր հրապարակել սևացած ջրով ջրվեժից։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---