Մակրոն․ Ֆրանսիայի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազել է![]() 26 հունիսի 2021 - 12:22 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ վերջին շրջանում Ֆրանսիայի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազել է։ Նա հավելել է, սակայն, որ եվրոպական երկրներն, այնուամենայնիվ, զգուշավոր են Թուրքիայի հարցում։ Ըստ Մակրոնի, ընդհանուր առմամբ Անկարայի և Եվրամիության հարաբերություններում լարվածությունը նվազել է, քանի որ Թուրքիան «նահանջել է էսկալացիայից»։ «Մենք կարող ենք միայն դրդել Թուրքիային, որ շարունակի իր ջանքերը, մասնավորապես, կառուցողականություն դրսևորելով տարբեր տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման հարցում»,-ասել է Մակրոնը և հավելել, որ ԵՄ-ն մտադիր է սատարել Հարավային Կիպրոսին և Հունաստանին՝ ։փախստականների հարցում համատեղ աշխատանքը վերականգնելու համար», գրում է rossaprimavera.ru-ն։ Հունիսի 24-26-ը ԵՄ գագաթնաժողովի ընթացքում համաձայնագիր է կնքվել Թուրքիայում սիրիացի փախստականներին հավելյալ ֆինանսավորում հատկացնելու մասին։ Անկարային այդ նպատակի համար առաջիկա տարիներին 3 մլրդ եվրո կհատկացվի։ Գերմանիայի Քրիստոնյա-դեմոկրատական միության ղեկավար Արմին Լաշետը հունիսի 22-ին հայտարարել էր, որ քանի դեռ իր կուսակցությունն է իշխանության, «Թուրքիան երբեք չի դառնա ԵՄ անդամ»։ Սակայն, նա շեշտել էր, որ Բրյուսելի շահերից է բխում «սերտ գործակցությունը և կառուցողական քննադատական երկխոսությոնն Անկարայի հետ»։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |