ՀՀ-ում կորոնավիրուսի 93 նոր դեպք է գրանցվել և 2 մահ![]() 26 հունիսի 2021 - 11:49 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 26-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 93 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 224,728-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ Մահվան 2 դեպք է գրանցվել, 1-ը՝ կրոնավիրուսից և մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4506 դեպք կա, այլ պատճառով՝ 1097։ Ապաքինվել է ևս 66 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 216,489 է։ Կորոնավիրուսից փաստացի բուժում է ստանում 2636 մարդ: Հունիսի 25-ին կատարվել է 3631 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,171,097 թեստ է արվել: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |