Իրինա Սարիշվիլի. Ամերիկան ու Ռուսաստանը կբզկտեն Վրաստանը

PanARMENIAN.Net - Վրաստանում կառավարում է մի ղեկավարություն, որն ԱՄՆ-ի ու Ռուսաստանի համատեղ նախագիծն է: Այդ մասին հայտարարել է Վրաստանի «Իմեդի» քաղաքական կուսակցության առաջնորդ Իրինա Սարիշվիլին: Նրա խոսքերով, Ամերիկան ու Ռուսաստանը «կբզկտեն Վրաստանը»: Ըստ Սարիշվիլիի կանխատեսման, Աջարիայում կտեղակայվեն ՆԱՏՕ-ի ռազմակայանները, որոնք հիմնականում համալրված են թուրք զինվորականներով: «Իր հերթին, Ռուսաստանն իր ռազմակայնները կտեղակայի Աբխազիայում ու Հարավային Օսեթիայում, հանարավոր է, նաեւ Ջավախքում, քանի որ այդ տարածքը եւս Մոսկվայի շահերի ոլորտում է գտնվում»,-գտնում է վրաց քաղաքական գործիչը, գրում է «Մթելի Կվիրա» թերթը:



Մինչդեռ, Ռուսաստանը շուրջ 5 մլրդ ռուբլի կհատկացնի իր բյուջեից 2009 թվականի համար Աբխազիային ու Հարավային Օսեթիային օգնություն ցուցաբերելու համար: 2,36 մլրդ կստանա Աբխազիան, 2,8 մլրդ` Հարավային Օսեթիան:



ՌԴ ֆինանսների նախարարությունը հաղորդում է, որ Հարավային Օսեթիան լրացուցիչ 8,5 մլրդ ռուբլի կստանա 2008 թվականի օգոստոսին տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում տուժած բնակարանների, սոցիալական նշանակության եւ կոմունալ ծառայությունների օբյեկտների վերականգնման համար: Երկու հանրապետությունների տարածքում առաջիկայում կհայտնվեն ռուսական ռազմակայաններ: Հարավային Օսեթիայի իշխանությունները մտադիր են ռազմական օբյեկտների շինարարության համար հող հատկացնել ՌԴ պաշտպանության նախարարությանը 99 տարի ժամկետով: Աբխազիայի նախագահ Սերգեյ Բագապշը նախկինում հաղորդել էր, որ ռազմակայանի տեղակայման համար Ռուսաստանին հող կհատկացվի 49 տարի ժամկետով: Որոշ տվյալներով, Ռուսաստանը Հարավային Օսեթիայում ու Աբխազիայում ռազմական ենթակառուցվածքների շինարարության ու ապահովման համար շուրջ 10 մլրդ դրամ կծախսի:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---