Միացյալ Նահանգներին Թուրքիան անհրաժեշտ է Իրաքից զորքերի դուրսբերման համար

PanARMENIAN.Net - Միացյալ Նահանգներին Թուրքիան անհրաժեշտ է Իրաքից զորքերի դուրսբերման համար: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը: Նրա խոսքերով, Իրաքը կողմնակից է երկրից ամերիկյան զորքերի դուրսբերմանը եւ ցանկանում է, որպեսզի դա հնարավորինս շուտ լինի: «Իրաքի իշխանությունները դիմել են Թուրքիային աջակցության խնդրանքով, եւ մենք քննարկում ենք այդ հարցում օգնության տրամադրման եղանակը», - նշել է ԱԳՆ ղեկավարը: Ինչ վերաբերում է Թուրքիա ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի առաջիկա այցին, ապա, արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքերով, դա տարածաշրջանում եւ ողջ աշխարհում Թուրքիայի դրական ազդեցության արդյունք է:«Օբամայի հետ հանդիպման ընթացքում կքննարկվեն Աֆղանստանում եւ Պակիստանում իրադրությանը, Մերձավոր Արեւելքում, Իրանում, Կովկասում,Բալկաններում տեղի ունեցած վերջին իրադարձություններին առնչվող հարցեր: Բանակցություններում նաեւ կշոշափվի Կիպրոսի, Հայաստանի եւ Իրաքի հարցը», - ընդգծել է Բաբաջանը, գրում է Hurriyet Daily News թերթը:



2003 թվականի մարտին Թուրքիայի խորհրդարանն ԱՄՆ-ին թույլ չէր տվել Թուրքիայի տարածքով Իրաք զորքեր եւ հանդերձանք փոխադրել:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---