Ֆրանկո Ֆրատտինի. «Արեւելյան գործընկերությունը» չպետք է հակառուսական ուղղվածություն ունենա

PanARMENIAN.Net - Իտալիան առաջարկել է Եվրամիության մյուս երկրներին Ռուսաստանին եւս հրավիրել մասնակցելու «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովին, որը տեղի կունենա մայիսի 7-ին Պրահայում: Այդ մասին հայտարարել է Իտալիայի ԱԳՆ ղեկավար Ֆրանկո Ֆրատտինին: «Մենք առաջարկեցինք հրավիրել նաեւ Ռուսաստանին, քանի որ համոզված ենք, որ, եթե ցանկանում ենք հաջողել «Արեւելյան գործընկերության» գաղափարը, ապա այն չպետք է հակառուսական բնույթ կրի: Նշանակում է, Ռուսաստանը եւս պետք է ներկայացված լինի»,-հայտարարել է Ֆրատտինին ԵՄ 27 երկրների արտգործնախարարների Բրյուսելում կայացած հանդիպման ավարտին:



Ըստ Իտալիայի նախարարի, այդ առաջարկը «զգալի ընդդիմության» չհանդիպեց հանդիպման մյուս մասնակիցների կողմից:



ԵՄ «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովին սկզբում պետք է մասնակցեին հինգ հետխորհրդային հանրապետություններ` Ադրբեջանը, Հայաստանը, Վրաստանը, Մոլդովան ու Ուկրաինան: Ավելի վաղ Ֆրատտինին հայտարարեց, որ հավանություն է տալիս գագաթնաժողովին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին հրավիրելու գաղափարին: ԵՄ-ն մտադիր է Բելառուսին եւս ընդգրկել իր նոր «Արեւելյան գործընկերություն» ծրագրում այն պայմանով, որ Մինսկը կհամաձայնվի բելառուսական հասարակության ժողովրդավարացման պահանջների հետ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:



«Արեւելյան գործընկերություն» ծրագիրը չի ենթադրում ԵՄ-ին անդամակցելու հնարավորություն, սակայն նախատեսում է քաղաքական ու տնտեսական մերձեցում այդ տարածաշրջանային կազմակերպության հետ:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---