ԱԽ քարտուղար․ Ռուսական զորքերը կանգնելու են ՀՀ և Ադրբեջանի խորհրդային տարիների սահմաններին

ԱԽ քարտուղար․ Ռուսական զորքերը կանգնելու են ՀՀ և Ադրբեջանի խորհրդային տարիների սահմաններին

PanARMENIAN.Net - Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Հանրային հեռուստատեսության եթերում պատասխանելով ՀԱՊԿ արձագանքի բացակայության մասին հարցին, ասել է, որ ՌԴ հետ ինտենսիվ բանակցություններ են ընթանում, գործընթաց է սկսվել։

«Այստեղ Ադրբեջանի գործոնը կա՝ չենք կարող ասել, թե ինչպես կպահի իրեն Բաքուն։ Միանշանակ է, որ ռուսական զորքերը կանգնելու են խորհրդային ժամանակաշրջանի սահմաններով, ադրբեջանցիները դուրս են գալու ՀՀ ինքնիշխան տարածքից և խնդիրը կարգավորվելու է»,-ասել է նա՝ հավելելով, որ դա պետք է արվի դիվանագիտական ճանապարհով։

Գրիգորյանն ասել է, որ սահմանին կկանգնեն ռուսական սահմանապահ զորքերը, իսկ հետո սահմանազատում և սահմանագծում կիրականացվի, որից հետո արդեն սահմանին կանգնելու են հայկական և ադրբեջանական սահմանապահ զորքերը։

Խոսելով բանակի մասին՝ Գրիգորյանն ասել է, որ գնալու են պրոֆեսիոնալ բանակի ստեղծման ճաապարհով և այդ գաղափարն է ընկած ԶՈւ բարեփոխումների հիմքում։

Գրիգորյանը նաև հայտարարել է, թե ռուս գործընկերները հավաստիացրել են, որ խաղաղապահները 4․5 տարի հետո չեն հեռանալու Արցախից։

Մայիսի 12-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում և հարակից տարածքում հատել են ՀՀ պետական սահմանը և խորացել մինչև 3․5 կիլոմետր։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դա որակել է որպես դիվերսիոն անցում, նշել, որ իրավիճակը մերձճգնաժամային է, եթե ոչ ճգնաժամային, և հայտարարել, որ ՀՀ-ն չի կարող նման վիճակ հանդուրժել։

Մայիսի 13-ին ադրբեջանական զինված ուժերը, կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն են իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։ Բանակցություններն արդյունք չեն տվել։ՀՀ-ն պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ռազմական աջակցություն խնդրել ՌԴ-ից։

Մայիսի 27-ի առավոտյան ադրբեջանցիները Գեղարքունիքի մարզում 6 հայ զինծառայող են գերեվարել, որոնցից 5-ին, ի թիվս 15 գերիների, վերադարձրել են հունիսի 13-ին՝Աղդամի ականապատ դաշտերի քարտեզի դիմաց։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---