Էլինա Դանիելյանը Եվրոպայի անհատական առաջնությունում հաղթել է թուրք շախմատիստուհուն17 մարտի 2009 - 11:33 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Դանիելյանը կանանց Գրան-պրիի առաջին շրջանի 8-րդ փուլում, խաղալով սեւերով, հաղթել է թուրք շախմատիստուհի Յիլդիզ Բեթյուլ Քեմրեին: Սա Դանիելյանի չորրորդ հանդիպումն է այս մրցաշարում: Նա մեկ պարտություն է կրել եւ 3 անգամ ոչ ոքի է խաղացել: Սա նրա չորրորդ հաղթանակն էր մրցաշարում: 8-րդ փուլից հետո Դանիելյանը 5,5 միավորով շարունակում է զբաղեցնել 4-րդ տեղը մրցաշարային աղյուսակում: 7 միավորով աղյուսակը գլխավորում է չին Չժաո Սյուէն, որը հաղթեց իր հայրենակցուհի Իֆան Խոուին, որն էլ, իր հերթին 6,5 միավորով տեղափոխվեց երկրորդ հորիզոնական: 3-րդ տեղում է հնդկուհի Համփի Քոներուն: Նա հաղթեց ադրբեջանցի Զեյնաբ Մամեդյարովային: Գրան-պրիի առաջին շրջանի 9-րդ փուլում Դանիելյանը սպիտակներով կխաղա Էկվադորի ներկայացուցիչ Ֆիերո Բակերո Մարտայի հետ: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |