Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության մասին նոր վեպ է հրապարակվել17 մարտի 2009 - 14:56 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայում հրապարակվել է Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության մասին Ժիլբեր Սինուէի գիրքը: Վերջինիս հեղինակը երաժշտության պրոֆեսոր է, նրա գրչին են պատկանում մի շարք պատմական ստեղծագործություններ: Վեպը կրում է «Երեւան» անվանումը, վերջինիս գործողություն սկսում է 1896 թվականին Աբդուլ Համիդ Երկրորդի կազմակերպած հայերի ջարդերի ժամանակ:Սինուէն սերում է Եգիպտոսի հույն կաթոլիկների ընտանիքից, եւ նրա լավագույն ընկերները եղել են Կահիրեի հայկական համայնքի ներկայացուցիչները: Հեղինակի խոսքերով, վեպի նպատակը ողբերգության մասին ավելի մեծ թվով ընթերցողների տեղեկացնելը, եւ Հայոց ցեղասպանության հարցի նկատմամբ մարդկանց հետաքրքրությունը մեծացնելն է: Գրքի ներածությունը Շառլ Ազնավուրն է գրել: Սինուէն գտնում է, որ վեպերն այդպիսի հարցերում մարդկանց լուսավորելու լավագույն միջոցն են: Նա նաեւ ընդգծել է, որ Թուրքիայի կառավարությունը պետք է ընդունի Հայոց ցեղասպանության փաստը, եւ որ նման քայլը դրական ազդեցություն կունենա Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության գործընթացի վրա, գրում է Genocide.ru-ն: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |