Մարտի 20-ին գերմանացի գծանկարիչ Հորսթ Յանսենի աշխատանքների ցուցահանդեսով Հայաստանում կմեկնարկեն Գերմանիայի օրերը17 մարտի 2009 - 15:39 AMT PanARMENIAN.Net - Մարտի 20-ին Երեւանի Ազգային պատկերասրահում գերմանացի գծանկարիչ Հորսթ Յանսենի աշխատանքների ցուցահանդեսով Հայաստանում կմեկնարկեն Գերմանիայի օրերը: Ցուցահանդեսում կներկայացվեն նրա տարբեր շրջանների 160 աշխատանքներ: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին են հայտնել ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատանը, Երեւանից հետո ցուցադրությունը կներկայացվի Գյումրիում, Մարտունիում եւ Կապանում: Հայաստանում Գերմանիայի դեսպանատան եւ ՀՀ մշակույթի նախարարության կազմակերպած Գերմանիայի օրերի շրջանակներում կանցկացվեն ցուցահանդեսներ, ընթերցումներ, գիտաժողովներ: Մարտի 21-ին Հայաստանի Ազգային պատկերասարհում տեղի կունենա դասախոսություն «Հորսթ Յանսենն ու նրա ժառանգությունը» թեմայով: Հորսթ Յանսենը Եվրոպայում դասվում է լավագույն գծանկարիչների շարքին: Նա իր ամբողջ կյանքն անց է կացրել Համբուրգում` ծնվել է այնտեղ 1929 թվականին, մահացել 1955-ին: Սովորել է Համբուրգի Բարձրագույն գեղարվեստական դպրոցում: Առաջին անհատական ցուցահանդեսն անցել է 1958թ. Հաննովերում եւ սենսացիա առաջացրել: 1968 թվականին Յանսենը ստացավ Վենետիկի բիենալեի առաջին մրցանակը: Լավագույն աշխատանքները 70-80-ականներին ստեղծված բազմաթիվ գծանկարչական աշխատանքներն են: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |