Ադրբեջանցիները քանդել են Սղնախի հայկական գերեզմանոցը․ Caucasus Heritage Watch-ը հաստատում է![]() 3 հուլիսի 2021 - 11:39 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանցիները քանդել են Սղնախի հայկական գերեզմանոցը։ Այդ փաստը հաստատել է Caucasus Heritage Watch կազմակերպությունը Twitter-ի իր միկրոբլոգում։ Գերեզմանոցի քանդման մասին առաջինը հայտնել էր Monument Watch-ը։ Նշվել էր, որ արբանյակային լուսանկարներից երևում է, որ ավերածությունը տեղի է ունեցել ապրիլի 12-ից մինչև հունիսի 18-ն ընկած ժամանակահատվածում։ «Գերեզմանոցը քանդել են բուլդոզերներով՝ այդ տեղով ճանապարհ կառուցելու համար»,-ասվում է Caucasus Heritage Watch-ի գրառման մեջ։ Սղնախը գտնվում է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում, այժմ այն Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ է։ Սղնախի գերեզմանոցը հիմնվել է 18 դարի կեսին և շահագործվել է մինչև 2020-ի է աշունը, երբ հայերը պատերազմի հետևանքով տարհանեցին գյուղի բնակիչներին։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |