«Յոթի գործով» իրավապաշտպանները հրաժարվում են մասնակցել դատական գործընթացին17 մարտի 2009 - 16:16 AMT PanARMENIAN.Net - Այսօր «յոթի գործով» 2008թ. մարտի դեպքերի կապակցությամբ մեղադրյալների իրավապաշտպանները հանդես եկան համատեղ հայտարարությամբ այն մասին, որ այլեւս չեն պատրաստվում մասնակցել դատական գործընթացին, ինչը, թերեւս, չի նշանակում, որ իրենք հրաժարվում են իրենց պաշտպանյալներից: «Ստեղծված իրադրության մեջ պարզապես անհնար է աշխատել: Մենք այնպիսի տպավորություն ունենք, որ դատարանում մենք ապահովում ենք միայն ֆիզիկական ներկայությունը: Մենք չենք ցանկանում մասնակցել այդ կեղծիքին եւ ապօրինությանը»,- հայտնել է մեղադրյալ Սուրեն Սիրունյանի իրավապաշտպան Վարդուհի Էլբակյանը:«Մենք այնպիսի տպավորություն ունենք, որ բացի «յոթի գործով» դատական գործընթացից Հայաստանի դատարաններն այլեւս անելիք չունեն: Հայաստանի դատական համակարգը մի մեքենա է, որը մեր պաշտպանյալների դեմ ուղղված նոր օրենքներ է հնարում»,- հայտնել է Գրիգոր Ոսկերչյանի պաշտպան Ստեփան Ոսկանյանը: Մեղադրյալներ Մյասնիկ Մալխասյանի, Ալեքսանդր Արզումանյանի եւ Սասուն Միքայելյանի պաշտպան Հովիկ Արսենյանը վրդովված էր այն բանից, որ դատարանը չընդունեց մեկ այլ պաշտպան ներգրավելու իրավունքի վերաբերյալ մեղադրյալ Սասուն Միքայելյանի հայցը: Իրավապաշտպանների խոսքով, դեկտեմբերի 19-ից հետո դատարանին միայն առիթ էր պետք, որպեսզի հետաձգեր գործը 14 օրով, իսկ վերջերս դատական գործընթացի արագացումն իրենց համար անհասկանալի է: Նրանք հայտնեցին, որ չեն տեղավորվում նման արագացված գրաֆիկի մեջ: Իրավապաշտպանները կարծիք հայտնեցին նաեւ Շանթ Հարությունյանի գործի վերաբերյալ, որը դադարեցվել էր, քանի որ մեղադրյալը հոգեկան հիվանդ էր ճանաչվել, եւ հայտնեցին, որ քանի որ դատա-հոգեբանական փորձագիտության արդյունքը դեռեւս չի եղել, դատարանն իրավունք չուներ դադարեցնել գործը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |