Լևոն Արոնյանը` Goldmoney Asian Rapid մրցաշարի հաղթող![]() 5 հուլիսի 2021 - 14:54 AMT PanARMENIAN.Net - Գրոսմայստեր Լևոն Արոնյանը հաղթել է Goldmoney Asian Rapid 7-րդ միջազգային մրցաշարում: Արագ շախմատի առցանց մրցաշարի եզրափակչի խաղային երկրորդ օրը ևս Արոնյանը հաղթանակ է գրանցել՝ պարտության մատնելով Վլադիսլավ Արտեմիևին 2:0 հաշվով, տեղեկացնում է Արմենպրեսը։ Goldmoney Asian Rapid մրցաշարի կազմակերպիչներն են աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը և կանանց վարկանիշային աղյուսակի առաջատար Հու Յաֆանը: Մրցաշարն ունի 1,6 միլիոն մրցանակային ֆոնդ: Արոնյանը դեռևս հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո: Ավելի վաղ նա հայտարարություն էր տարածել, տեղեկացնելով, որ շախմատում առկա խնդիրների պատճառով, որոշել է միանալ ԱՄՆ հավաքականին և հեռանում է Հայաստանից: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |