ԱՀԿ-ն հայտարարել է աշխարհում Covid-19-ի տարածման հետ կապված վիճակի կայունացման մասին![]() 6 հուլիսի 2021 - 10:55 AMT PanARMENIAN.Net - Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակների գծով տնօրեն Մայքլ Ռայանը հայտարարել է, որ «շատ բարձր մակարդակում» աշխարհում Covid-19-ի տարածման հետ կապված վիճակը կայունացել է։ «Եթե նայենք վերջին մի քանի շաբաթվա հիվանդության պատկերին, ապա կտեսնենք, որ որոշակի կայունացում է գրանցվել, բայց դա տեղի է ունեցել շատ բարձր մակարդակում»,-ասել է նա, գրում է ՌԻԱ Նովոստին։ Նա կարծիք է հայտնել, որ այժմ կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակն ավելի բարվոք է, քան 2-3 ամիս առաջ։ Սակայն, Ռայանն ասել է, որ առանձին եկրների մակարդակում իրավիճակը տարբեր է՝ որոշ երկրներում կտրուկ անկում կա, մյուսներում նոր դեպքերի աճ է գրանցվում։ Ըստ նրա, դա տեղի է ունենում մի շարք գործոնների պատճառով, ինչպես նոր, ավելի վարակիչ շտամերի տարածումը, հակահամաճարակային միջոցների մեղմացումը և մարդկանց շփումների ակտիվացումը։ Իր հերթին, ԱՀԿ արտակարգ հիվանդությունների ստորաբաժանման ղեկավար Մարիա վան Կերկհովեն բնութագրել է իրավիճակը որպես «ոչ միանշանակ»։ Ըստ նրա, նոր դեպքերի նվազում է գրանցվել Հյուսիսային և Հարավային Ամերիկայում, սակայն, մյուս մայրցամաքներում նոր դեպքերն աճում են։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |