Los Angeles Times. Օբաման չի վճռում կատարել Հայոց ցեղասպանության ճանաչման խոստումը17 մարտի 2009 - 18:41 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ վարչակազմը տատանվում է Հայոց ցեղասպանության ճանաչման Բարակ Օբամայի խոստումը կատարելու եւ Թուրքիան իր դեմ տրամադրելու վախի միջեւ, երբ Միացյալ Նահանգներին հարկավոր է նրա օգնությունը, գրում է The Los Angeles Times-ը:«Նախագահ Օբաման եւ վարչակազմի մյուս բարձրաստիճան ներկայացուցիչները նախընտրական քարոզարշավի ընթացքում խոստացան պաշտոնապես ցեղասպանություն ճանաչել 1915թ. հայերի զանգվածային սպանությունները օսմանյան թուրքերի կողմից: Ամերիկյան հայերը, որոնք հանդիսանում են զոհերի եւ վերապրածների ժառանգները, երկար են սպասել այդպիսի հայտարարության»,- գրում է հոդվածի հեղինակ Պոլ Ռիչտերը: Ներկա պահին, նրա կարծիքով, ամերիկյան վարչակազմը Անկարայի օգնությունն է փնտրում Աֆղանստանի, Իրաքի, Իրանի եւ անվտանգության ոլորտի այլ հարցերում, մինչդեռ Թուրքիան հանդես է եկել զգուշացմամբ, որ ԱՄՆ պաշտոնական հայտարարությունը սպառնալիքի տակ կդնի Թուրքիայի աջակցությունը: Ամերիկյան հայերը Սպիտակ Տանը կոչ են անում ընդունել հռչակագիրը ապրիլի 24-ին` Զոհերի հիշատակի օրը: Կոնգրեսում նրանց կողմնակիցները նույնպես մտադիր են մոտ ժամանակներս ներմուծել Ցեղասպանության վերաբերյալ բանաձեւ: Ապրիլի 5-ին Բարակ Օբամայի սպասվող այցը Թուրքիա ռիսկի գործոն է դառնում ԱՄՆ վարչակազմի համար, ենթադրում է Թուրքիայում ԱՄՆ նախկին դեսպան Մարկ Պերրիսը: «Նախագահի այցն այստեղ բարձրացնում է խաղադրույքները»,- նշել է Պերրիսը` ներկայումս Թուրքիայի Բրուկինգսի Ինստիտուտի ծրագրի համախագահը:- Այժմ արդեն դա չի կարող աննկատ մնալ... Դա կանդրադառնա նրա հանդեպ վստահության վրա»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |