Ավանեսյան․ Որոշ երկրներ ճանաչել են պատվաստումների ՀՀ սերտիֆիկատների ֆորմատը՝ մյուսների հետ աշխատում ենք 9 հուլիսի 2021 - 10:53 AMT PanARMENIAN.Net - Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը, անդրադառնալով այն լուրերին, թե Եվրոպայում չեն ճանաչում ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ կատարված պատվաստումների QR կոդը, ասել է, որ որոշ երկրներ արդեն ճանաչել են մեր սերտիֆիկատների ֆորմատը՝ մյուսների ուղղությամբ աշխատանքը շարունակվում է։ «Վերջերս Եվրամիությունը որոշում կայացրեց, որ Հայաստանից պատվաստումները ևս կդառնան ընդունելի տարբերակներ ԵՄ երկրներ մուտքի համար։ Մենք ԱԳՆ-ի հետ աշխատում ենք, որ տարբեր երկրներ ճանաչեն պատվաստումների մեր սերտիֆիկատների ֆորմատները։ Խորհուրդ կտամ դիմել ԱԳՆ, որ հստակ տեղեկատվություն տան, թե որ երկրներն են այս պահին արդեն հաստատել մեր սերտիֆիկատների տարբերակները և որոնք են դեռ գործընթացի մեջ»,-ասել է Անահիտ Ավանեսյանը, գրում է «Փաստինֆոն»։ Հայաստանում կիրառվող պատվաստանյութերից ԵՄ-ում հավանություն ստացածը AstraZeneca-ն է։ Ավելի վաղ հայտնի լրագրող և հաղորդավար Մարկ Գրիգորյանը, պատմելով արտերկիր մեկնելու իր մտադրության մասին, ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել էր, թե ինչ բյուրոկրատական քաշքշուկի մեջ է ինքն ընկել, քանի որ պարզվել է, որ ՀՀ-ում ստացած AstraZeneca պատվաստման QR կոդը Եվրոպայում չեն ճանաչում։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը գործուղվել է Իտալիա Հանդիպումներ կլինեն տեղի պաշտոնատար անձանց, հայկական կառույցների հետ ՊՆ. Սուտ է, թե Տավուշի հատվածում Ադրբեջանը կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ Նախարարությունը հորդորում է հետևել գերատեսչության պաշտոնական հաղորդագրություններին Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները |