Հուլիսի 9-ին 2-3 աստիճանով կհովանա, 11-13-ին օդի ջերմաստիճանը 3-5 աստիճանով կբարձրանա 9 հուլիսի 2021 - 12:31 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 9-13-ն Արարատյան դաշտում և դրա նախալեռներում, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 9-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով, 11-13-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։ Հանրապետության տարածքում` hուլիսի 10-13-ն առանձին շրջաններում, 9-ին՝ շրջանների զգալի մասում հիմնականում կեսօրից հետո և գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ։ Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ արագությամբ։ Երևանում հուլիսի 11-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 9-10-ին կեսօրից հետո և գիշերը քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20մ/վրկ: Հուլիսի 9-10-ին մայրաքաղաքում ցերեկային ժամերին կգրանցվի +32 աստիճան, հուլիսի 11-13-ը՝ +34-36։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԶԼՄ․ 44–օրյայի ժամանակ սլովակյան լիցենզիայով Իսրայել տեղափոխված զենքը գնել է Ադրբեջանը՝ ԵՄ էմբարգոյով ուղիղ առաքումներն արգելված էին Բաքվում խոստովանել են, որ արդեն կարող են ուղիղ գործակցել Սլովակիայի հետ՝ Իսրայելի տարածքից չօգտվելով ԱԺ–ում Վենետիկի հանձնաժողովի և ԵԽ ներկայացուցիչների հետ ազգային փոքրամասնություններին առնչվող հարցեր են քննարկել Ռուստամ Բաքոյանն ընդգծել է միջազգային կառույցների հետ ակտիվ համագործակցությունը Կոստանյան․ ՀՀ–ն պատրաստ է խորացնել գործակցությունն ինչպես ՆԱՏՕ–ի, այնպես էլ առանձին անդամ երկրների հետ Նա ՆԱՏՕ-ի գործընկերներին ներկայացրել է Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակը և մարտահրավերները Վարչապետը մեկնել է ՌԴ. Կհանդիպի Պուտինի հետ Նախատեսվում է նաև ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի հանդիպումը |