Ավանեսյան․ Կարանտինը ՀՀ-ում 6 ամսով կերկարաձգվի 9 հուլիսի 2021 - 14:30 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված կարանտինը 6 ամսով կերկարաձգվի։ Այդ մասին տեղեկացրել է առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը, գրում է Aysor.am-ը։ «Կարանտինի մասին նախագիծը շրջանառվել է, այն կառավարությունում է, և կարծում եմ՝ այսօր կկայացվի կարանտինի երկարացման որոշումը։ Միանշանակ, պետք է կարանտինը երկարացվի, որովհետև կարանտինի մասին որոշումը ստեղծում է մի գործիքակազմ, որը մեզ հնարավորություն է տալիս սահմանափակումների խիստ կամ նվազ ծավալ կիրառելու», - ասել է Ավանեսյանը։ Ավանեսյանը, անդրադառնալով այն լուրերին, թե Եվրոպայում չեն ճանաչում ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ կատարված պատվաստումների QR կոդը, ասել է, որ որոշ երկրներ արդեն ճանաչել են մեր սերտիֆիկատների ֆորմատը՝ մյուսների ուղղությամբ աշխատանքը շարունակվում է։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |