Հայաստանի միջնակարգ դպրոցներից մեկը ներգրավվել է «Ապագայի գործընկեր-դպրոցներ» ծրագրի մեջ17 մարտի 2009 - 20:06 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունն իրականացնում է «Ապագայի գործընկեր-դպրոցներ» համաշխարհային ծրագիրը: Այդ ծրագրի շրջանակներում դասավանդման ոլորտում աջակցություն կտրվի այն դպրոցներին, որոնք բարձր արդյունքներ ունեն:Այդ ծրագրի նպատակն է` ստեղծել 1000 դպրոցներից բաղկացած գլոբալ ցանց, որտեղ աշակերտները շատ լավ կրթություն կստանան: Ուշադրության կենտրոնում է լինելու օտար լեզուների, մասնավորապես` գերմաներենի դասավանդումը: «Ապագայի գործընկեր-դպրոցներ» ծրագրին օժանդակում է Գյոթեի ինստիտուտը: Հայաստանում արդեն ընտրվել է Արմավիրի մարզի Սարդարապատի միջնակարգ դպրոցը: Հայկական դպրոցի հետ համաձայնագիրը կկնքի Վրաստանում Գյոթեի Ինստիտուտի ներկայացուցչությունը: Ստորագրման արարողությանը ներկա կլինեն Հայաստանում Գերմանիայի դեսպան Անդրեա Վիկտորինան, Կրթության եւ գիտության նախարարության ներկայացուցիչները: Արարողությունը տեղի կունենա Սարդարապատի դպրոցում ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |