ԵՄ-ում հայտնել են Pfizer-ի և Moderna-ի հազվադեպ կողմնակի ազդեցությունների մասին![]() 10 հուլիսի 2021 - 13:44 AMT PanARMENIAN.Net - Դեղամիջոցների եվրոպական գործակալության (EMA) անվտանգության կոմիտեն հայտնել է Covid-19-ի դեմ Pfizer/BioNTech-ի և Moderna-ի պատվաստանյութերի կողմնակի ազդեցությունների մասին։ Կանոնակարգողի զեկույցում ասվում է, որ Comirnaty Pfizer/BioNTech) և Spikevax (Moderna) պատվաստանյութերը շատ հազվադեպ դեպքերում կարող են հանգեցնել միոկարդիտի և պերիկարդիտի, գրում է ՌԻԱ Նովոստին։ Եվրամիությունում Pfizer-ի պատվաստանյութի 177 մլն դեղաչափի կիրառումից հետո միոկարդիի 145 և պերիկարդիտի 138 դեպք է գրանցվել։ Moderna-ի պատվաստանյութով պատվաստված մոտ 2 մլն մարդու շրջանում սրտի վերոնշյալ հիվանդությունների 19-ական դեպք է հայտնաբերվել։ Հունիսի վերջում ԱՄՆ դեղամիջոցների կարգավորող FDA-ն հայտնել է Pfizer-ի և Moderna-ի պատվաստանյութերի ուղեկից փաստաթղթերի ընդլայնման մասին՝ ավելացրել են զգուշացումը միոկարդիտի և պերիկարդիտի զարգացման հազվադեպ դեպքերի մասին։ ԱՄՆ-ում հունիսի տվյալներով օգտագործվել է այդ դեղամիջոցի մոտ 300 մլն դեղաչափ։ Գրանցվել է մոտ 1200 այդպիսի հիվանդությունների դեպքեր։ Մինչև 30 տարեկան մոտ 300 մարդ է հայտնվել հիվանդանոցում, սակայն գրեթե բոլորին հետազոտվելուց հետո դուրս են գրել։ Միոկարդիտը միոկարդի սրտամկանի բորբոքային հիվանդություն է, իսկ պերիկարդիտը՝ սրտի սերոզային թաղանթի բորբոքային ախտահարում։ Photo. AP ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |