Հայաստանի եւ Բելառուսի ԱԱԽ քարտուղարները քննարկել են համագործակցության խորացման հարցերը17 մարտի 2009 - 20:18 AMT PanARMENIAN.Net - Բելառուսի եւ Հայաստանի Ազգային անվտանգության կառույցները խորացնելու են համակողմանի համագործակցությունը: Այդ մասին մարտի 17-ին Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հետ հանդիպմանը հայտնել է Բելառուսի Անվտանգության խորհրդի քարտուղար Յուրի Ժադոբինը:«Բելառուսը ԱՊՀ եւ ՀԱՊԿ մեջ մտնող պետությունների հետ գործընկերական հարաբերությունների զարգացման հետեւողական կողմնակիցներից մեկն է: Մենք հավանություն ենք տալիս եւ օժանդակում ցանկացած քայլեր, որոնք ուղղված են բոլոր պետական կառույցների միջեւ համագործակցության ամրապնդմանը: Եւ այսօրվա հանդիպումը Բելառուսի ու Հայաստանի ազգային անվտանգության կառույցների միջեւ համակողամնի փոխգործակցության հետագա խորացման օրինակ է»,- ասել է Յուրի Ժադոբինը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ուժային եւ իրավապաշտպան մարմինների փոխագործակցության հարցերը անվտանգության ժամանակակից մարտահրավերների եւ սպառնալիքների, միջազգային ահաբեկչության, կազմակերպված քրեականության, թմրավաճառքի, ապօրինի գաղթի եւ մարդկանց վաճառքի դեմ պայքարում: Հաշվի առնելով այն, որ Հայաստանը ներկայումս հանդիսանում է ՀԱՊԿ նախագահը, շոշափվեցին Կազմակերպության շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների զարգացման, ռազմա-քաղաքական համագործակցության խորացման, ժամանակակից մարտահարվերներին եւ սպառնալիքներին հակազդելու պոտենցիալի ամրապնդման, ՀԱՊԿ շրջանակներում ռազմական եւ ռազմա-տեխնիկական համագործակցության ամրապնդման հարցեր, հաղորդում է ԲԵԼՏԱ-ն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |