ԱՄՆ, Ֆրանսիայի և ՌԴ դեսպանները չեն ընդունել Ալիևի՝ Շուշի այցելելու հրավերը![]() 12 հուլիսի 2021 - 10:55 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանում ԱՄՆ, Ֆրանսիայի և ՌԴ դեսպանները չեն ընդունել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրավերը և հրաժարվել են այցելել Շուշի։ Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության գծով օգնական Հիքմեթ Հաջիևը հայտնել է, որ այցը Շուշի կազմակերպվել էր Ալիևի անձնական հանձնարարությամբ։ Ադրբեջանական ԶԼՄ-ներն ուշադրություն են հրավիրում այն հանագամնքի վրա, որ այցից հրաժարվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագհ երկրները և «տարօրինակ» անվանում այդ «համաձայնեցված որոշումը»։ «Մեծ տերությունների դեմարշը ավելի շատ հարցեր է առաջացնում, քան պատասխաններ․․․ Հավանաբար, համանախագահները, որոնք դեռ հույսեր են փայփայում, որ կվերսկսվեն բանակցությունները Մինսկի խմբի մեռած ֆորմատով, չեն ցանկացել այրել կամուրջները Երևանի հետ», գրում է Haqqin.az-ը։ Ըստ ԶԼՄ-ների, այսպես թե այնպես, այս դեմարշը կազդի այդ պետությունների հետ Ադրբեջանի հարաբերությունների վրա: Ադրբեջանում հավատարմագրված 46 երկրի դեսպան, այդ թվում Չինաստանի դեսպանն, այցելել է Շուշի։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |