Ստամբուլում 3 թուրք պարել է Սբ Թագավոր եկեղեցու պատին․ Ավելի ուշ ձերբակալվել են![]() 12 հուլիսի 2021 - 14:16 AMT PanARMENIAN.Net - Ստամբուլում թուրքերը պղծել են հայկական եկեղեցին՝ 3 տղամարդ պարել է հայկական Սուրբ Թագավոր տաճարի պատին, որին խաչ է տեղադրված։ Խաչի ֆոնին պարող տղամարդկանց մասին տեսանյութը տարածվել է սոցցանցերում։ Պոլսո Հայոց պատիրարքարանը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ եկեղեցում հուլիսի 10-ի ուշ գիշերը տեղի ունեցած դեպքի մասին հայտնել են ոստիկանությանը։ «Զինովներ էին հավաքված եկեղեցու առջևի փոքր հրապարակում և նրանցից 3-ը եկեղեցու արտաքին պատի վրա մագլցելով, պարել են։ Գիշերապահը հորդորել է, որ իջնեն, սակայն, նրանք շարունակել են մնալ պատի վրա։ Գիշերապահը ոստիկանություն է հայտնել։ Երբ ոստիկանությունը դեպքի վայր է հասել, բոլորն արդեն հեռացել էին»,-ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է նաև, որ Պատրիարք Հայրը, լսելով դեպքի մասին հավաստիացրել է, որ Պատրիարքական Աթոռը որպես հոգևոր կենտրոն, կապ հաստատելով պատկան մարմինների հետ, հետամուտ է լինելու դեպքին։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Ստամբուլի ոստիկանությունը ձերբակալել է եկեղեցու պատին պարած տղամարդկանց, գրում է ՌԻԱ Նովոստին։ Նշվում է, որ միջադեպի ժամանակ տղամարդիկ եղել են ալկոհոլի ազդեցության տակ։ Սկսվել է հետաքննություն։ Ստամբուլի քաղաքապետարանը, ինչպես նաև իշխող Արդարության և զարգացման կուսակցության մամուլի քարտուղար Օմեր Չելիքը, դատապարտել են անարգանքի այդ ակտը։ «Մենք դատապարտում ենք Սբ Թագավոր եկեղեցու հանդեպ անարգանքի այդ ակտը»,-գրել է Չելիքը Twitter-ի իր միկրոբլոգում։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |