Հրեա գիտնական․ Թուրքիան տևական ժամանակ պարտադրել է Իսրայելին ժխտել Հայոց ցեղասպանությունը![]() 13 հուլիսի 2021 - 14:00 AMT PanARMENIAN.Net - Հայտնի ամերիկաբնակ հրեա գիտնական Իսրայել Չարնին հայտարարել է, որ Թուրքիան տևական ժամանակ պարտադրել է Իսրայելին ժխտել Հայոց ցեղասպանությունը՝ կոչ անելով այդ երկրի կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը, գրում է Jerusalem Post-ը։ Չարնին այդ հարցում Թուրքիայի քաղաքականության մասին գրել է իր «Իսրայելի անհաջող պատասխանը Հայոց ցեղասպանությանը՝ ժխտում, պետական խաբեություն, ճշմարտություն պատմության քաղաքականացման դեմ» 2021-ին լույս տեսած գրքում։ Այդ ճնշումը ներառում էր այնպիսի մարտավարություն, ինչպես հրաժարումը Հայոց ցեղասպանության հիշատակումից, հայերի մասնակցության արգելքը ցեղասպանության վերաբերյալ գիտաժողովներին, և այն գիտաժողովների և կոնֆերանսների չեղարկում, որոնց պետք է մասնակցեին հայերը։ Երկար ժամանակ համարվում էր, որ Անկարան այնքան հեռուն է գնացել, որ սկսել է սպառնալ թուրքաբնակ հրեաներին, եթե իրենց խնդրանքները չկատարվեն։ Բացի այդ, Չարնին գրքում պնդում է, որ Թուրքիան հայտարարել է, որ կփակի տարհանման ճանապարհը Սիրիայից, Իրանից և Իրաքից փախստականների համար։ Նա պնդում է, որ այդ սուտը նրա համար էր, որ Իսրայելը կատարի Թուրքիայի պահանջները։ Փաստարկները Հայոց ցեղասպանությունը չճանաչելու վերաբերյալ օգտագործվել են պահպանելու համար Իսրայելի հարաբերություններն Ադրբեջանի և Թուրքիայի հետ՝ Իսրայելի վրա Անկարայի ճնշման պայմաններում։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |