Էրդողանը սադրանք է որակել հայկական Սբ Թագավոր եկեղեցու պատին պարը![]() 13 հուլիսի 2021 - 12:33 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սադրանք է որակել Ստամբուլում հայկական Սուրբ Թագավոր եկեղեցու պատին պարեր կազմակերպած տղամարդկանց հետ կապված միջադեպը։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ստամբուլում թուրքերը պղծել են հայկական եկեղեցին՝ 3 տղամարդ պարել է հայկական Սուրբ Թագավոր տաճարի պատին, որին խաչ է տեղադրված։ Խաչի ֆոնին պարող տղամարդկանց մասին տեսանյութը տարածվել է սոցցանցերում։ «Կրոնի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, որը դրսևորվել է եկեղեցու մոտ, գնահատում եմ որպես մեր միասնության դեմ ուղղված սադրանք», - ասել է էրդողանը հեռուստաուղերձում, գրում է ՌԻԱ Նովոստին։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Ստամբուլի ոստիկանությունը ձերբակալել է եկեղեցու պատին պարած տղամարդկանց։ Նշվում է, որ միջադեպի ժամանակ տղամարդիկ եղել են ալկոհոլի ազդեցության տակ։ Սկսվել է հետաքննություն։ Ստամբուլի քաղաքապետարանը, ինչպես նաև իշխող Արդարության և զարգացման կուսակցության մամուլի քարտուղար Օմեր Չելիքը, դատապարտել են անարգանքի այդ ակտը։ Photo. Reuters ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |