Վրաստանի նախկին վարչապետը դատապարտել է Սահակաշվիլիի դիրքորոշումը հարեւան երկրի հանդեպ17 մարտի 2009 - 21:11 AMT PanARMENIAN.Net - «Հանուն արդար Վրաստանի» շարժման առաջնորդ, երկրի նախկին վարչապետ Զուրաբ Նողաիդելին քննադատել է Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլիին հարեւան երկրների հասցեին արված հայտարարությունների համար: «Ուկրաինայի ու Հայաստանի հասցեին արված հայտարարություններով Սահակաշվիլին զգալիորեն վատթարացրեց հարաբերություններն այդ երկրների հետ: Վրաստանը շատ ավելի վատ վիճակում էր, երբ պարտություն կրեց անցյալ տարվա օգոստոսին, սակայն այդ երկրների առաջնորդներն իրենց չէին թույլ տալիս նման հայտարարություններ անել մեր երկրի հասցեին: Ավելին, Ուկրաինայի նախագահ Յուշչենկոն այն օրերին Վրաստանում էր եւ սատարում էր Վրաստանի իշխանություններին»,-հայտարարել է Նողաիդելին: ' Նրա խոսքերով, Միխաիլ Սահակաշվիլին չի արտահայտում վրաց ժողովրդի կամքը, նրա կարծիքը եւ վրաց ժողովուրդը շուտով կվերականգնի բարեկամական հարաբերությունները հարեւան երկրների հետ, հաղորդում է apsny.ge-ն: Մարտի 9-ին Վրաստանի նախագահ Մ.Սահակաշվիլին հայտարարել էր. «Բոլորին է հայտնի, որ մի քանի շաբաթվա ընթացքում Հայաստանի տնտեսությունը կործանվեց: Հայաստանը ձախողվեց, քանի որ լիովին կախված էր ռուսական շուկայից, իսկ երբ ռուսական շուկան փլուզվեց, նույն ճակատագրին արժանացավ նաեւ Հայաստանի տնտեսությունը»: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |