Փաշինյան․ 104 ռազմագերու ենք վերադարձրել, աշխատանքները շարունակվում են![]() 15 հուլիսի 2021 - 16:07 AMT PanARMENIAN.Net - Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, կառավարության նիստի ժամանակ խոսելով Արդբեջանի ապակառուցողaկան քաղաքականության մասին, ասել է, որ Ադրբեջանը, ի հեճուկս իր ստանձնած պարտավորությունների, մինչ օրս չի վերադարձրել մեր ռազմագերիներին։ Նա տեղեկացրել է, որ հուլիսի 15-ի դրությամբ կարողացել ենք վերադարձնել 104 ռազմագերու։ «Ամեն դեպքում միջազգային մեր գործընկերների հետ համագործակցությամբ շարունակելու ենք աշխատել մեր բոլոր ռազմագերիների վերադարձի ուղղությամբ, Ղարաբաղի հարցի համապարփակ կարգավորման ուղղությամբ»,-ասել է Փաշինյանը։ Ըստ նրա, Ադրբեջանն այս ապակառուցողական գործողություններով ոչ միայն խախտում է նոյեմբերի 10-ի հայտարարությունը, այլև փորձում է խաթարել հունվարի 11-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացը։ Նա նշել է, որ վերջին երկու ամսում հայ-ադրբեջանական սահմանին հայկական կողմը 2 զոհ է ունեցել։ «ՀԱՊԿ գործընկերների, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ուշադրությունն եմ հրավիրում այս փաստի վրա»,-ասել է նա։ Փաշինյանը հավելել է, որ Ադրբեջանի սադրիչ, ՀՀ տարածքային ամբողջականությանը սպառնացող հայտարարությունները խոչընդոտում են տարածաշրջանային կայունության և խաղաղության հաստատմանը։ Նա ասել է նաև, որ Հայաստանը բոլոր միջոցներով պաշտպանելու է իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Փաշինյանը, կառավարության նիստում անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարություններին, ասել է նաև, որ Ադրբեջանը փորձում է տպավորություն ստեղծել, թե Հայաստանը դեմ է խաղաղությանն ու խաղաղության պայմանագրին։ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է ԼՂ խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսմանը՝ համանախագահների հայտարարության մեջ նշված ֆորմատով և բովանդակությամբ։ «Հստակ է, որ մենք նախանձախնդիր հետապնդելու ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացումը»,-ասել է նա։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |