Սեուլում Յուսուֆ Քարշի 100-ամյակին նվիրված ցուցահանդես կբացվի18 մարտի 2009 - 00:41 AMT PanARMENIAN.Net - Կանադահայ լուսանկարիչ Յուսուֆ Քարշի 100-ամյակին նվիրված ցուցահանդես կբացվի Սեուլում մայիսի 8-ին: Աշխարհահռչակ վարպետի աշխատանքները կցուցադրվեն Սեուլի Խանգարամ գեղարվեստի կենտրոնում: Լուսանկարները ներկայացված են երեք բաժիններում` «Հայտնի մարդկանց դիմանկարներ», «Հետպատերազմյան Կանադայի լուսանկարները» եւ «Վաղ տարիներ»,-գրում է Korea Times-ը: Յուսուֆ Քարշը XX դարի ամենահայտնի դիմանկարներ անող լուսանկարիչն է: Նա շուրջ 15 հազար մարդ է պատկերել` շարքային քաղաքացիներից մինչեւ այնպիսի դեմքեր, ինչպիսիք են Ուինսթոն Չերչիլը, Ալբերտ Էյնշթեյնը, մայր Թերեզան, Էռնեստ Հեմինգուեյը, Ժաքլին Քենեդին եւ Օդրի Հեփբյորնը: Յուսուֆ (Հովհաննես) Քարշը ծնվել է Օսմանյան կայսրությունում` Մարդին քաղաքում: 14 տարեկանում նա ընտանիքի հետ փախել է Սիրիա` փրկվելով Հայոց ցեղասպանությունից: 2 տարի անց ծնողները նրան ուղարկել են Կանադա` ազգականի մոտ, որը լուսանկարիչ էր եւ սովորեցրեց Քարշին լուսանկարել: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |